«Ռուսաստանը շարունակում է ուժով փոխել միջազգային սահմանները, քայքայել անկախ երկրներում ժողովրդավարական գործընթացներն ու Եվրոպայի ազատ ազգերին բաժանելու փորձերը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանում գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը:
«Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ Միացյալ նահանգների համար անընդունելի է լինելու ուժի կիրառման որևԷ փորձ, սպառնալիք, ահաբեկում, Բալթյան երկրների և մեր բոլոր դաշնակիցների նկատմամբ դրսևորվող ցանկացած բացասական ազդեցություն»,- ասված է հայտարարության մեջ:
Մայք Փենսը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հույս է հայտնել՝ միևնույն ժամանակ նշելով, որ Միացյալ նահանգների դիրքորոշումը դաշնակից երկրների ու ազատասեր ժողովուրդների հանդեպ կմնա անփոփոխ: