Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում գտնվող «Ձարցեմի» ռազմադաշտում Ռուսաստանի 4-րդ բազայի ստորաբաժանումները կանցկացնեն զորավարժություններ:
ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ զորավարժություններին կմասնակցեն շուրջ 2500 զինվորականներ, ավելի քան 500 միավոր զինտեխնիկա: Վարժանքներին կմասնակցեն նաև Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի զինված ուժերի ստորաբաժանումները:
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի պաշտպանության նախարարությունը ընդգծել է միջոցառման կարևորությունը՝ նշելով, որ նման համատեղ վարժանքները նպաստում են գիտելիքների խորացմանն ու հմտությունների կատարելագործմանը: Տեղեկացնում է Ինտերպրեսնյուսը: