«Interpressnews» լրատվականը գրում է, որ Ռուսատանի արտգործնախարարությունը արձագանքել է մայիսի 19-ին վրաց-աբխազական սահմանին Վրաստանի քաղաքացու սպանության դեպքին:
Ռուսական կողմը նշել է, որ որևէ առընչություն չունի տեղի ունեցածի հետ, ՌԴ ԱԳՆ-ն տարածած հայտարարության մեջ պաշտոնական Թբիլիսիին մեղադրել է միջադեպը «ռուսական օկուպացիա» անվանելու համար:
Հիշեցնենք` Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ը:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության` մայիսի 19-ին տարածած հաղորդագրության համաձայն, երկրի Զուգդիդիի շրջանի սահմանին մոտ գտնվող Խուրչա գյուղում զինված չորս անձինք հրազենից վիրավորել են Բարղեբի գյուղի (Գալիի շրջան) բնակիչ Գիգա Օթխոզարիային, ով ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: