
Վրաստանում լուրջ սկանդալ է սկսվել այն բանից հետո, երբ ազգային հավաքականի անդամները լուսանկարվել են Ռուսաստանի դրոշի պատկերով շապիկներով:
Լուսանկարներում «Ռիո-2016» օլիմպիական խաղերի Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գենո Պետրիաշվիլին, աշխարհի չեմպիոն Զուրաբ Յակոբաշվիլին, ինչպես նաև Վրաստանի ազգային հավաքականի մարզիչ Գիորգի Յանթբելիձեն են:
Բոլոր մարզիկները կրում են ռուսական եռագույնը պատկերող շապիկներ, որոնց վրա նաև երևում է Ռուսաստանի ազգային ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, Հյուսիսային Օսիայի խորհրդարանի պատգամավոր Ձամբոլաթ Թեդեևի կերպարը:
Լուսանկարում վրաց ըմբիշների կողքին կանգնած են Ռուսաստանի հավաքականի անդամները, ինչպես նաև նրանց մարզիչները:
Պետրիաշվիլին ֆեյսբուքում մեկնաբանություն է թողել՝ նշելով, որ լուսանկարն արվել է Դաղստանում՝ այս տարվա գարնանը տեղի ունեցան Եվրոպայի առաջնության ժամանակ: Ըստ մարզիկի, լուսանկարներն արվել են Ձամբոլաթ Թեդեևի խնդրանքով: