Ձնհալի վտանգի պատճառով վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը փակ է:
Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից հայտնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբա (Փոստա) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Ճանապարհի 123-135 կմ հատվածում (Դարիալի կիրճ) երթևեկության ընթացքում արգելվում է տրանսպորտային միջոցի կանգառումը:
Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է Վրաստանի ճանապարհային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո: