Բրիտանացի հանրահայտ կատարող Ռոբբի Վիլիամսը մայիսի 27-ին համերգային ծրագրով ներկայացավ Թբիլիսիի «Դինամո արենա» մարզադաշտում:
Երգիչը վրացերենով է ողջունել ավելի քան 35 հազար ունկնդիրներին` Վրաստանի տարբեր քաղաքներից ու մի շարք պետություններից: Վիլիամսը ներկայացրել է աննախադեպ շոու ծրագիր, կատարել աշխարհահռչակ հիթեր:
Համերգի վերջում երգիչն ասել է, որ վրաց հանդիսատեսը ջերմ է և մեծահոգի. «Սա մեծ փորձ էր, որ միշտ իմ հիշողության մեջ կմնա, ես երջանիկ եմ և անհամբերությամբ կսպասեմ ևս մեկ հանդիպման: Սա շատ ջերմ վայր է, մարդիկ են ջերմ, կլիման, նաև պաշտում եմ վրացական խոհանոցը», — ասել է Վիլիամսը:
Հիշեցնենք, որ համերգը «Check in Georgia» մշակութային ծրագրի մասն էր:
Լուսանկարը` new.ge-ի