
Արևելյան Վրաստանը Արևմուտքին կապող Ռիկոթիի թունելը դեկտեմբերի 11-ից 15-ը տրանսպորտային բոլոր տեսակի միջոցների համար գիշերային ժամերին (00:00-ից մինչև 07:00-ն ընկած հատվածում) փակ կլինի:
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:
Նախարարության համաձայն, միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի 143-րդ կմ հատվածում գտնվող Ռիկոթի ավտոմոբիլային թունելով երթևեկությունն արգելվում է թունելի կառավարման ավտոմատացված համակարգը թարմացնելու նպատակով:
Ռիկոթիի թունելը, որը գտնվում է Արևելքը Արևմուտքին կապող մայրուղու վրա, կառուցվել է 1982 թվականին, ունի 1,7 կմ երկարություն: