Ռեգբիի առաջնությանը Վրաստանի դրոշը բարձրացրել է Ծուլայան

Վրաստանի Ռեգբիի հավաքականի որոշմամբ, Քութայիսիի Ռեգբիի մարզադաշտում Վրաստանի դրոշը բարձրացրել է «Ազատ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոգի Ծուլայան:

Հավաքականի այդ որոշումը կապված է Ծուլայայի հայտնի «Չեն կարողացել դրոշ կախել» հայտարարության հետ:  Արտահայտությունն առավել հայտնի դարձավ, երբ «Ռուսթավի-2»-ը այն հումորային երգի վերածեց: Ծուլայան այս մասին ասել է Ռեգբիի աշխարհի առաջնության ժամանակ: Վրաստանի դրոշը բարձրացրած մի շարք դրոշների կողքին չափսերով զգալի փոքր էր:

Ծուլայայի հայտարարությանն անդրադարձել էր նաև նախագահը: Գիրոգի Մարգվելաշվիլին Ծուլայային դրոշ էր նվիրել և կատակով նշել՝ «Հիմա ինքդ կախիր»:

Վաղը Քութայիսիում տեղի կունենա Վրաստանի և Բելգիայի հավաքականների հանդիպումը:

Թողնել պատասխան