Իրաքում 4 ահաբեկիչները սպանել են ֆուտբոլային ակումբի առնվազն 12 երկրպագուի: Նրանք դիտելիս են եղել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը` սիրելի թիմի մասնակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` հղում անելով «AS» գործակալությանը: Դեպքը տեղի է ունեցել Բաղդադից 50 կմ դեպի հյուսիս-արևելք` Բակուբա քաղաքում: Ահաբեկիչները ներխուժել են այն շինությունը, որտեղ ցուցարդվելիս է եղել խաղը եւ ինքնաձիգից անկանոն կրակ բացել:
Ըստ նախնական տվյաների` 12 մարդ մահացել, 8-ը` վիրավորվել է: Զոհվածները 18-ից 30 տարեկաններ են եղել: Հարձակվողներն արագ կերպով լքել են դեպքի վայրը, ձերբակալվածներ չկան: Երկրի իշխանությունները հարձակման մեջ մեղադրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Բակուբայում մայիսի 13-ին նմանատիպ մեկ այլ ահաբեկչական հարձակման հետևանքով ֆուտբոլային խաղի ցուցադրման ժամանակ 16 մարդ էր սպանվել, 20-ը` վիրավորվել: