Ռուսաստանի պետդումայի պատգամավոր և Դումայի միջազգային և տնտեսական հարաբերությունների կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը ռուսական АиФ.ru լրատվականին տնած հարցազրույցի ժամանակ ասել է, թե «հոկտեմբերի 8-ի ընտրություններով Վրաստանը հրաժարվել է արևմտյան ուղղությունից»:
Կալաշնիկովի խոսքերով՝ իր կարծիքը կիսում են Դումայի պատգամավորների մեծ մասը: Նա նաև հավելել է, որ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո, ռուսաստանցի պատգամավորները կփորձեն վերականգնեն գործընկերների հետ հարաբերությունները, և դա հնարավր կլինի այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը ընտրություններում համոզիչ հաղթանակ տանի:
«Սահակաշվիլիի կողմնակիցները փորձում էին հակառակը ապացուցել, նրանք նույնիսկ մարդկանց հրապարակ հանեցին, խոսք էր գնում մայդանի նման սցենարի մասին, սակայն ձայների բաժանումը հերքեց ամեն ինչ: Ընտրությունների այս արդյունքները չի նշանակում, թե նրանք կճանաչեն Աբխազիան և Հարավային Օսիան, սակայն սա հստակ հղում է, որ պետք է գտնել փոխզիջումներ: Կոմիտեում 1 շաբաթվա ընթացքում կքննարկենք Վրաստանի հարցը և հավանաբար, ապագայում վրաց պատգամավորների հետ կփորձենք հարաբերություններ հաստատել»,-հայտարարել է Կալաշնիկովը: