
Ռուսաստանի դաշնության Իրկուտսկ քաղաքում 48 մարդ է մահացել: Պարզվել է, որ նրանք բոլորն ընդունել են լոգանքի հեղուկ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Ըստ քննչական կոմիտեի տեղեկատվության՝ քաղաքացիները խմել են ալոճ պարունակող լոգանքի հեղուկ օճառը՝ ալկոհոլի փոխարեն: Մահացածները հիմնականում անապահով ընտանիքներից են՝ 35-50 տարեկան: Ոստիկանությունը որոշել է վաճառքից հանել նշված ապրանքատեսակը: Հեղուկը պարունակել է առողջության և կյանքի համար վտանգավոր՝ մեթիլ սպիրտ: Սպիրտ պարունակող հեղուկները՝այդ թվում օծանելիքը, ապակիներ մաքրող միջոցները և այլն, Ռուսաստանում բնակվող՝ խմելու սիրահարների համար հաճախ են դառնում ալկոհոլի էժանագին փոխարինողներ: