Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Վախտանգ Գոմելաուրիի տեղեկատվությամբ՝ Բորջոմիի անտառում առկա իրավիճակը վերահսկողության տակ է:
Ըստ Գոմելաուրիի՝ առայժմ դժվար է ասել, թե երբ կհաջողվի մարել հրդեհը, քանի որ տեղում նորից փոքր հրդեհներ են բռնկվում:
«Հավելյալ ավիացիա է գալիս Թուրքիայից: Այլ երկրներից օգնություն խնդրելը դեռ չի քննարկվում: Թուրքիայից երկու ուղղաթիռ և ինքնաթիռ է գալիս»,- հայտարարել է Գոմելաուրին:
ՊԱԾ պետի տեղեկատվությամբ՝ Վրաստանի իշխանություններն օգնություն են խնդրել նաև այլ երկրներից, սակայն առայժմ օգնություն ստացել են միայն Թուրքիայից և Ադրբեջանից:
«Մեր հարևան երկրներն ու ռազմավարական գործընկերները հնարավորության չափով օգնում են: Եթե Կանադայից օգնություն խնդրեինք, մինչև տեղ հասներ Վրաստանի կեսը կայրվեր»,- հայտարարել է Գոմելաուրին: