Валик-джан, у нас в Дилижане в кухне открываешь простой кран – вода течет, второе место занимает в мире…
Հայաստանից դուրս շատերի մոտ Դիլիջանի հանդեպ հետաքրքրութունն առաջացրել է «Միմինո» ֆիլմից հայտնի դարձած Մհեր Մկրտչյանի հենց այս արտահայտությամբ: Կար ժամանակ, երբ Խորհրդային Միության բնակչության մոտ Դիլիջանը հայտնի էր իր ջրով և առողջարարններով:
Իսկ այժմ քաղաքի կենտրոնում ֆիլմի հերոսների արձանն է, որի հարևանությամբ «Համար 2» սրճարանը:
Սակայն պետք է խոստովանել, որ այսօր Դիլիջանի մասին խոսելիս նշել միայն փառաբանված ջուրն ու գեղեցիկ բնությունը՝ առնվազն արդար չի լինի: Հատկապես վերջին տարիներին Դիլիջանում արագ սկսել է զարգանալ կրթական ոլորտը. 5 հանրակրթական դպրոցներից զատ, Դիլիջանում 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում հիմնադրվել է Դիլիջանի կենտրոնական դպրոցը, որը նախատեսվածէ 1-9 տարեան աշակերտների համար:
2012թ-ից քաղաքում գործում է ՀՀ կենտրոնական բանկի` «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը: Նույն թվականից գործում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղը: Դիլիջանյան Թումոյի կենտրոնի ղեկավար Արման Հայրապետյանը դպրոցի մասին ասում է.
«Թումոն ուսումնական միջավայր է, որտեղ պատանիները կարող են գալ և իրենք ընտրել, թե ինչ են ուզում սովորել: Իր տեսակի մեջ Թումոն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում միակն է: Այն ուսումնական հաստատություն չէ, այն ուսումնական միջավայր է:
Դիլիջանը հյուրընկալում է նաև արտասահմանյան ուսանողների: Դիլիջանի միջազգային դպրոցը` կամ նույն ինքը «UWC» -ն արդեն 3 տարվա պատմություն ունի: Այն ավելի քան 50 երկրից մոտ 100 շրջանավարտ է տվել: Քոլեջի ընդունող հանձնաժողովի նախագահ Ելենա Շերոզիան ասում է. «Սա նրանց համար նոր տուն եւ ընտանիք ունենալու հնարավորություն է, որտեղ նույն ուսումնական քաղաքում բնակվում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները: Մենք փորձում ենք ստեղծել միասնական մթնոլորտ, մեկ սենյակում միավորելով տարբեր ազգությամբ եւ տարբեր երկրներից ժամանած ուսանողների»:
Քաղաքում մշակութային մեծ ժառանգության մասին են վկայում նաև թանգարանները, իսկ ահա Դիլիջանի երկրագիտական թանգարանը գործում է 1957 թվականից: Նրա աշխատակիցների հետ զրույցում պարզեցինք, թե որն է թանգարանի գանձը:
«Մեր թանգարանում պահվում են հայ, ռուս, եվրոպացի, ամերիկացի նկարիչների նկարներ: Մեր թանգարանի գանձը համարվում է Այվազովսկու ծովային տեսարաններից մեկը»…