Ջութակահարուհի Լիզա Բաթիաշվիլին կնվագի Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը

Ստոկհոլմում Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսությունների ժամանակ կնվագի վրացի հայտնի ջութակահարուհի Լիզա Բաթիաշվիլին: Միջազգային մասշտաբի աստղին հրավիրել են որպես մենակատար հանդես գալու Ստոկհոլմի Թագավորական նվագախմբի հետ:

Նվագախումբը ղեկավարելու է ամերիկացի խմբավար Կարինա Կանելակիսը, որն առաջին կին դիրիժորն է Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողություններում:

Համերգը կկայանա դեկտեմբերի 8-ին Ստոկհոլմում: Ինչ վերաբերում է համերգի ծրագրին, այն հայտնի կդառնա մայիսի սկզբներին: Այդ ժամանակ էլ կվաճառվեն համերգի տոմսերը:

Ջութակահարուհի Լիզա Բատիաշվիլին 90-ականների սկզբներին ընտանիքով հաստատվել է Գերմանիայում, որտեղ սովորել է Համբուրգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում: 2001 թվականին նա թողարկել է Բախի, Շուբերտի, Բրամսի ստեղծագործությունների կատարումով իր առաջին ալբոմը: 2006 թվականին ջութակահարն առաջին անգամ նվագել է ֆինն երգահան Մագնուս Լինդբերգի՝ հատուկ վրացի ջութակահարի համար գրած ջութակի կոնցերտը:

 

Թողնել պատասխան