«Միացյսալ ազգային շարժման» ակտիվիստը Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաճուտաձեին մեղադրում է իր հասցեին վիրավորական արտահայտություններ անելու, իսկ նահանգապետի ըկերոջը՝ Գիորգի Բալախաշվիլիին իրեն ծեծի ենթարկելու մեջ: Տեղեկությունը հաստատում են նաև «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները:
Ախալցիխե-Ադիգեն ընտրատարածքի մեծամասնական թեկնածու Վաժա Չիտաշվիլին (2-րդ փուլում նրա մրցակիցը «Վրացական երազանքի» թեկնածու Գիորգի Կոպաձեն է) պնդում է, որ Ախալցիխեի շրջանի գյուղերում, հոկտեմբերի 27-ին նախընտրական հանդիպումների ամբողջ ընթացքում իրեն սպիտակ գույնի մարդատար մեքենա էր հետևում, ինչը թեկնածուի հետ գտնվող ակտվիստներից մեկը՝ Նիկոլոզ Խիզաձեն նկարահանել է:
Խազիձեն ասում է, որ Մուսխի-Ուրավելի ճանապարհին որոշ խնդիրների պատճառով հարկադիր կանգառ են կատարել: Այդ պահին իրենց է մոտեցել Սամցխե-ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաճուտաձեի ծառայողական մեքենան.
«Նահանգապետի մեքենայից անծանոթ մարդ դուրս եկավ, ներկայացավ որպես Գիորգի Բալիաշվիլի, հայհոյեց ինձ, հարվածեց, ապա մեքենայից վերցրեց տեսախցիկը, որում նկարահանված էր, թե ինչպես է մեզ ամենուր հետևել սպիտակ մեքենան, որից հետո նստեց նահանգապետի մեքենան և շարժվեցին»:
Տեղի ունեցածի մասին Խիզաձեն պատմել է դիմացի մեքենայում գտնվող Վաժա Չիտաշվիլիին, ով էլ զանգահարել է ոստիկանություն: Ինչպես պատմել է Խիզաձեն, գյուղից ետ վերադառնալիս, Ուրավելիի ճանապարհին նահանգապետը կրկին կանգնեցրել է իրենց մեքենան:
«Մեզ դուրս բերեցին մեքենայից և սկսեցին ինձ ծեծի ենթարկել, թքեցին դեմքիս, նահանգապետը հայհոյանքներ էր հնչեցնում իմ և «Ազգային շարժման» շտաբի հասցեին: Բալիաշվիլին ոտքով հարվածեց ինձ: նրանց մոտ 20- 30 մարդ էր ուղեկցում: Միայնակ ես անզոր էի այդքանի դեմ, այդ պատճառով այդ ամենը թողեցի առանց արձագանքի»,- ասում է Խիզաձեն:
Իր խոսքով` նահանգապետի հետ գտնվող անձինք հավանաբար Ախալցիխեի բնակիչնե էին, նրանց անձամբ չի ճանաչում:Խիզաձեն չի հայտնել իրենց ամբողջ օրը հետևած մեքենայի մակնիշը, ասելով թե տեղեկատվություն կտրամադրի միայն ՆԳՆ-ին. «Տեսախցիկով նկարահանվածից բացի ունենք նաև այլ նյութ, որը նույնպես կփոխանցենք իրավապահներին: Հիմա մեր տեսախցիկը նահանգապետի կամ Բալիաշվիլիի մոտ է»:
Ջավախքի հասարակության հետ կապերի ներկայացուցիչ Իա Գովատաշվիլիի խոսքերով` Ակակի Մաճուտաձեն հերքում է դեպքի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն. «Նա նույնիսկ չի ճանաչում` ով է Խիզաձեն, Նման բան չի եղել»:
Բալիաշվիլին «Սամխրեթիս Կարիբճե»-ի հետ զրույցում ևս ժխտել է տեղի ունեցածը. «Ի՞նչ հեքիաթներ եք պատմում, ինչ մեկնաբանություն, հո չե՜ս շփոթել: Ոչ մի դեպքում, կատակում ես, սուտ է: Չգիտեմ նույնիսկ ինչ ես խոսում, կարծում եմ, որ դու հորինում ես ինչ որ բան»,- լրագրողի հարցերին այսպես է արձագանքել:
Խիզաձեի խոսքով, միջադեպի պահին, Բալիաշվիլիից և Մաճուտաձեից բացի ներկա է եղել նաև Մուսխի գյուղում գամբեբելիի ներկայացուցիչը: Մուսխիում քաղաքապետի ներկայացուցիչ Էմզար Օքրոմելիձեն ասում է, որ նման դեպքի ականատես չի եղել և ամբողջ օրվա ընթացքում գտնվել է Խեոթ գյուղում, խմելու ջրագծի գլխավոր շինության շինարարների հետ միասին, սակայն կոնկրետ ովքեր էին, չի հիշում:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը դեպքի հետ կապված քննություն է սկսել:
Հիշեցնենք որ հոկտեմբերի 30-ին Ախալցիխե-Ադիգենի մեծամասնական ընտրատարածքում անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլ: Թեկնածուները երկուսն են` «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Վաժա Չիտաշվիլին և «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Գիորգի Կոպաձեն: Առաջին փուլում Վաժա Չիտաշվիլին արժանացել էր ընտրողների ձայների 44.07, իսկ Գիորգի Կոպաձեն 39.65%-ին:
Տեղեկատվությունը` sknews.ge պարբերականի: