Ջավախքում ընդդիմության ներկայացուցչին ծեծի են ենթարկել (տեսանյութ)

Հոկտեմբերը 27-ի երեկոյան, «Միացյալ ազգայի շարժման» անդամների և Սամցխե-Ջավախեթիի (Ջավախք) նահանգապետի միջև միջադեպ է տեղի ունեցել:  Ընդդիմադիր կուսակցությանը սատարող «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում այս մասին հայտնել է կուսակցության անդամ Էլենա Խոշտարիան: Նրա խոսքերով` նահանգապետի մեքենայից մարդիկ են իջել և իր  ներկայությամբ ծեծի ենթարկել «Միացյալ ազգային շարժման» նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկին: Խոշտարիան ասել է նաև, որ դեպքին շատերն են ականատես եղել, և իրենք  պատրաստվում են այս հարցով դիմել հասարակական կազմակերպություններին և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Նահանգապետը իր հերթին կտրականապես հերքել է մեղադրանքը:

Մանրամասները` Տեսանյությում

http://rustavi2.com/ka/news/60029

Թողնել պատասխան