
Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն եռօրյա պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում:
Փարիզում Ջանելիձեն արդեն հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեսիրի հետ: Հանդիպմանը Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է երկրի ապագա ծրագրերը՝ մասնավորապես ընդգծելով պետության տարանցիկ նշանակությունը բարձրացնելուն ուղղված քայլերը:
Կողմերը խոսել են նաև եվրաինտեգրման ճանապարհին առաջ եկող մի շարք հարցերի շուրջ: Դեսիրը Եվրախորհրդարանի որոշման առիթով շնորհավորել է Ջանելիձեին:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև խորացնել համագործակցությունը անվտանգության ոլորտում: Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է նաև Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Էլիզաբեթ Գվիգոուին:
Վրաստանի արտգործնախարարի պաշտոնական այցը կավարտվի վաղը՝ փետրվարի 7-ին: