Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Վրաստանում Իրանի նորանշանակ դեսպան Սեիդ Ջավադ Կղավամշահին փոխանցել է հավատարմագրերի պատճենները:
Արտգործանախարարության փոխանցմամբ` Ջանելիձեն նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Իրանի համագործակցության օրակարգային հարցեր և խոսել ընթացիկ տարվա համագործակցության ծրագրերի մասին: