Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեն սադրիչ քայլ է համարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա:
Ջանելիձեն լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ միջազգային հանրությունն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շարունակում է իր սադրիչ քայլերն ու գործողությունները: Ցավոք, սա բռնագրավված տարածքներ Ռուսաստանի արտգործնախարարի առաջինը այցը չէ: Այցեր են եղել 2008, 2009 և 2011 թվականներին: Այս կերպ (ՌԴ-ն) անտեսում է միջազգային իրավունքը, նորմերն ու սկզբունքները»,- հայտարարել է Ջանելիձեն:
Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով նախատեսում է ապրիլի 18-19-ը լինել Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում: