Պրահայում ավարտվել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը: Սա առաջին բանակցությունն էր մաքսային մոնիտորինգի մասին պայմանագրի կնքումից և Արչիլ Տատունաշվիլիի սպանությունից հետո:
Զուրաբ Աբաշիձեն տեղեկացրել է, որ երկաթգծի վերաբացման հարցն այս հանդիպմանը չի քննարկվել:
Ինչ վերաբերում է փետրվարի 23-ին Հարավային Օսիայում Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի սպանությանը, ըստ Աբաշիձեի՝ Կարասինը հայտարարել է, որ կատարվածը ցավալի դեպք է և նման բան չպետք է կրկնվի: