
Նոյեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմեր Պուտինը հուշագիր է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի հետ երկու երկրների զինված ուժերի համատեղ զորամիավորում ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածությունը: Այս մասին տեղեկացրել է«Ռիա նովոստին»: Ըստ հրամանագրի, Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարությունը պետք է բանակցություններ սկսի Հայաստանի հետ, և համաձայնության դեպքում, Ռուսաստանի անունից այս կապակցությամբ պայմանագիր ստորագրի