Պուտինը չի բացառել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա ամփոփիչ ասուլիսում անդրադարձել է նաև ռուս-վրացական հարաբերություններին ու Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի հարցին:

«Ինչ վերաբերվում է Ռուսաստանին ու Վրաստանին, ապա վիզային ռեժիմի հարցը հենց այնպես չէ առաջ եկել, այլ` կոնֆլիկտից հետո: Դրանում մենքչենք  մեղավոր. Հարավային Օսիայում մենք չենք մարտական գործողություններ սկսել, բայց, ի վերջո պետք է մտածել հարաբերությունների կարգավորման մասին: Ես չեմ բացառում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիի վերացումը»,-ասել է Պուտինը` ընդգծելով, որ դրա համար կան բոլոր նախադրյալները:

Պուտինի խոսքով` Ռուսաստանում Վրաստանի նոր ղեկավարների կողմից դրական ազդակներ են նկատում։

«Շատ կարևոր է, որ ահաբեկչության դեմ պայքար մղելու համար նորմալ հարաբերություններ հաստատվեն  հատուկ ծառայությունների ու իրավապահ մարմինների միջև, որպեսզի վիզային ռեժիմի չեղարկումը վտանգ չհանդիսանա մեր անվտանգությանը»,-ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Թողնել պատասխան