Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի Վրաստան կատարած այցին:
«Իմ ունեցած տվյալներով՝ Պորոշենկոն Բաթումի է այցելել, որպեսզի Ուրեկիում հանդիպի Վրաստանի իրական կառավարիչ Իվանիշվիլիին՝ քննարկելու իմ արտահանձման հարցը: Նրանց գաղտնի հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ, հիմնական թեման ես եմ եղել»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ուկրաինայում ըննդիմադիր դիրքերից հանդես եկող Սահակաշվիլին:
«Ցավոք, պետք է գիտակցենք, որ այս իրավիճակում Պորոշենկոն ոչ թե որպես նախագահ ու Սահմանադրության երաշխիք է հանդես եկել, այլ որպես հոգիներ վաճառող»,- հավելել է Սահակաշվիլին:
Սահակաշվիլին նաև վստահեցրել է․ «Ինչ համաձայնության էլ հասնեն, ինչ քայլեր էլ անեն, ես ավելի ակտիվ կպայքարեմ Վրաստանն ու Ուկրաինան օլիգարխներից ազատագրելու համար»: