Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ նախագահ Պետրո Պորոշենկոն շահագրգռված է Ուկրաինայից իրեն արտաքսելու հարցում: Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է Վերաքննիչ դատարանում իր ելույթի ժամանակ:
«Սա Պորոշենկոյի անձնական հրամանն է: Նա վերադառնալով Մալդիվներից՝ հրաման տվեց բողոքարկել դատարանի որոշումը: Սա աննախադեպ քայլ է: Ինձ ապօրինի կերպով են զրկել քաղաքացիությունից, որի համար Պորոշենկոն վաղ թե ուշ պատասխան է տալու»,-ասել է Սաակաշվիլին։
Նա դատարանի դահլիճում բացատրել է նաև թե ինչու է որոշել Ուկրաինայի քաղաքացիություն։
«2013 թվականին Պորոշենկոն ասում էր, թե բարեփոխումներ անցկացնելու երկու օրինակ ունի՝ Վրաստանն ու Սինգապուրը: Երբ ես Մայդանում նրանց օգնում էի, ասում էին՝ ինչպես է բերել մեր բախտը, որ Սաակաշվիլին այստեղ է: Ես ուզում էի օգնել Ուկրաինայի ժողովրդին, իսկ նրանք (նկատի ունի Պորոշենկոյին ու նրա համախոհներին, խմբ․) նպատակ ունեին օգտվելով առիթից իրենց վարկանիշը բարձրացնել: Երբ հասկացան, որ ես միայն ժողովրդին օգնելու համար եմ գործում, սկսեցին ինձ հեռացնելու գործընթացը»,- հայտարարել է Սաակաշվիլին: