Վրաստանի խորհրդարանի նախկին ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին մեկնաբանել է Պաշտպանության նախարարության օպտիմալացումը՝ նշելով, թե դա անհրաժեշտություն էր: Ըստ Ուսուփաշվիլիի՝ նախարարությունում իրավիճակը նման էր շրջված բուրգի, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների թիվը մեծ էր, ինչն անթույլատրելի է.
«Բոլորիս հայտնի է, որ բանակը կազմակերպություն է, որում գնդապետների թիվը չի կարող կապիտանների թվից ավել լինել: Այնտեղ շատ շարքայիններ կան, հետո սերժանտներ, հետո շատ ուրիշներ, և քիչ գեներալներ: Կար ժամանակ, երբ այդ հարաբերակցությունն աներևակայելի էր: Ինչի հետ էր դա կապված, սա այլ հարց է: Թե ինձ, թե բոլորին հայտնի է, որ պետք էր համապատասխան քայլեր ձեռնարկել»,-ասել է Ուսուփաշվիլին:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության վերակազմակերպման և օպտիմալացման արդյունքում գերատեսչությունը լքել է 2 հազար 250 մարդ, այդ թվում նաև 217 սպա և 123 սերժանտ: