Փետրվարի 8-ին Թբիլիսիի պետական համալսարանում տեղի է ունեցել համալսարանի 100-ամյակին նվիրված պաշտոնական արարողություն: Միջոցառմանը ցանկացել են մասնակցել նաև մի շարք ուսանողներ, սակայն համալսարանի անվտանգության աշխատակիցները նրանց թույլ չեն տվել ներս մտնել:
Ուսանող Գիորգի Արաբելիձեի խոսքերով, պետք է ստուգել այն ուսանողների գիտելիքները, որոնց թույլ են տվել մասնակցել միջոցառմանը ելնելով նրանց առաջադիմությունից: «Լսարան 115» ուսանողական շարժման անդամ Գիորգի Սոփրոմաձեն ռեկտորի ելույթի ժամանակ բարձրաձայն պահանջել է, որ ուսանողներին թույլ տան մասնակցել միջոցառմանը;
«Բոլորդ պետք է պահանջեք, որ այստեղ ուսանողներ լինեն»,- հավաքվածներին դիմել է Սոփրոմաձեն, ինչից հետո անվտանգության աշխատակիցները նրան դուրս են բերել դահլիճից:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են միայն պաշտոնական հրավեր ունեցողները: Համալսարանի հանդիսությունների սրահում են եղել Վրաստանի պատրիարքը, նախարարներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, այդ թվում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, տարբեր համալսարանների ներկայացուցիչեր:
Տեսանյութը` այստեղ