«Եվրոպական Վրաստան» խմբակցության ղեկավար Սեգո Ռատիանին փորձում է պարզել, թե ռուսական «Գազպրոմ»-ի հետ Վրաստանի կառավարության կնքած պայմանագիրը որքան վնաս է հասցրել երկրին։
Ռատիանին հավաստիացրել է նաև, որ խորհրդարանական փոքրամասնությունը շարունակում է քայլեր ձեռնարկել «Գազպրոմ»- ի հետ կնքված պայմանագիրը հանրությանը ներկայացնելու ուղղությամբ, փոխանցում է «frontnews.ge» պարբերականը:
«Մենք էներգետիկայի նախարարին հրավիրեցինք խորհրդարան, վերջինս, սակայն, հրաժարվեց ներկայանալ, ինչն արդեն օրենքի խախտում է հանդիսանում: Բացի այդ, այս թեմայով քաղաքական դեբատների առաջարկ ենք արել, որը ևս մերժվել է: Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, թե որքան է կազմում «Գազպրոմի» հետ իշխանությունների կնքած պայմանագրի հասցրած վնասը»,- նշել է Ռատիանին:
Հիշեցնենք՝ հունվարի 13-ին Վրաստանի կառավարությունը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ համաձայանության է եկավ Հայաստանին գազի մատակարման պայմանների շուրջ, ըստ որի Վրաստանը անցնում է ֆինանսական ուղղակի վճարումների մեխանիզմի։ Մինչ այդ Վրաստանը ստանում էր տարանցման ընդհանուր ծավալի 10 տոկոսը։
Ավաելի վաղ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ևս խոսել էր «Գազպրոմ»-ի հասցրած վնասների մասին։