Պաատա Բուրճուլաձեի քաղաքական թիմը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով, ԿԸՀ-ին դիմել է առանց «Գիրչի»-ին տեղեկացնելու: Մասնավորապես, օգոստոսի 26-ին, ընտրական հանձնաժողովին դիմել են «Պետությունը ժողովրդի համար» քաղաքական շարժումը, «քաղաքացիական պլատֆորմ- նոր Վրաստանը» եւ «Նոր աջերը»: Ղեկավար անձանց շարքերում են Պաատա Բուրճուլաձեն եւ Գիորգի Վաշաձեն, իսկ ներկայացուցիչներն են Դավիդ Ջոնդիերին եւ Աննա Կոբախիձեն:
Սրա հետ կապված` «Նոր քաղաքաքական կենտրոն- Գիրչի» խմբի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն բացատրել է, որ «Գիրչին» գործընթացի լիիրավ անդամ է. «Մենք ներկուսակցական կոնկրետ համաձայնություն ունենք, որը կապված է խմբի համար որոշակի օգուտի հետ, այդ պատճառով, «Գիրչին» գրանցված է որպես սուբյեկտ: Օրինակ, սա կապված է ընտրական հանձնաժողովում անդամների քանակի հետ եւ այլն: Մեզ համար սա տեխնիկական հարց է: Կլինեն միացյալ համամասնական եւ մեծամասնական ցուցակներ, «Գիրչին» կլինի խմբակցության լիիրավ անդամ»,- բացատրել է Զուրաբ Ջափարիձեն` ինտերպրեսնյուսի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ «Պետությունը ժողովրդի համար» շարժումը «Գիրչի», «Նոր աջեր» եւ «Նոր Վրաստան» կուսակցությունները, օգոստոսի 18–ին միավորվելով` կազմել են մեկ ընտրական հարթակ: