«Հայրենասերների դաշինք» կուսակցությունը խորհրդարարանական 5 տոկոսի արգելքը հաղթահարելու համար պետբյուջեից կստանա 1 մլն լարի:
Հիշեցնենք՝ ընտրությունների շեմը հաղթահարած կուսակցությունների նախընտրական ծախսերի փոխհատուցման նպատակով ֆինանսավորումը նախատեսված է Վրաստանի Ընտրական օրենսգրքի 56-րդ հոդվածով:
Հարկ է նշել, որ «Հայրենասերների դաշինք»-ը նախընտրական շրջանում ծախսել է ավելի քան 2 մլն (2 134 515) լարի:
Պետության կողմից 1 մլն լարի կստանա նաև «Վրացական երազանք»-ը, ով նախընտրական փուլում ծախսել է 13,5 մլն լարի և «Միացյալ ազգային շարժում»-ը, որը ծախսել է մոտ 2 մլն լարի: Տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն։