
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, հնարավոր է պետական կառույցներում սեյսմակայունության ստուգումներ անցկացվեն:
«Կառուցվող շինությունների սեյսմակայանության մասին եզրակացությունը պետք է ներկայացվի հաստատման ժամանակ: Իսկ առկա պետական կառույցները հնարավոր է ստուգվեն»,- հայտարարել է Կալաձեն։
Հիշեցնենք, որ շինությունների սեյսմակայունությունը որոշող կազմակերպությունների խոսքով, Վրաստանում չի թույլատրվում 8 բալից ցածր սեյսմակայունություն ունեցող շինություններ կառուցել: