Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովը վավերացրել է Աբխազիայի հետ զինված ուժերի միավորված խմբավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը, այս մասին հաղորդում է «interpressnews» պարբերականը: Առաջիկայում համապատասխան առաջարկությամբ հանձնաժողովի խորհրդարանի լիագումար նիստին կներկայացնի համաձայնագիրը: Մոսկվայի և Սուխումիի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի նոյեմբերին:
Վերոնշյան փաստաթղթի համաձայն, զինված ուժերի միավորված խմբավորման մեջ կմտնի Աբխազիայում ներկայում գտնվող ռուսական ռազմակայանը, ինչպես նաև 2 աբխազական մոտոհրաձգային գումարտակ, հրաձգային և ավիացիոն խմբեր, նաև հատուկ նշանակության առանձին ենթախմբեր: Զինված ուժերի միավորված խմբավորումը կղեկավարի ռուսական ռազմակայանի ներկայացուցիչը, տեղեկացնում է «interpressnews»-ը