Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու մեղադրանքով ձերբակալել է Կղվարելիի մանկապարտեզների միության նախկին տնօրենին ու մի գործարարի:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները բյուջետային միջոցներից ապօրինաբար յուրացրել են շուրջ 12 հազար 762 լարի:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով: