
Վրաստանի պարեկային ոստիկանության տեսուչները նոր, ժամանակակից ստանդարտներին համապատասխանող տեսախցիկներ կունենան այս տարվա մայիսից:
Վրաստանի կառավարության որոշմամբ, 2 280 տեսախցիկ է ձեռք բերվելու: Վրաստանի կառավարության լրատվական վարչության տեղեկատվությամբ, նոր տեսախցիկները, ի տարբերություն հների, տեխնիկապես առավել հագեցված կլինեն և կապահովեն ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության տեսուչների կողմից անդադար տեսագրումը: