Պարեկային ոստիկանությանը հանձնվել է հիբրիդային և էլեկտրական շարժիչներով աշխատող 100 մեքենա։ Այս մասին խորհրդարանի մի քանի հանձնաժողովների միասնական նիստին տեղեկացրել է ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Գիորգի Գախարիան։
«Ճապոնական դրամաշնորհով մեկ շաբաթ առաջ Վրաստան է ներմուծվել մոտ 100 էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենա։ Ըստ նախնական որոշման՝ ավտոմեքենաները նախատեսված են եղել կառավարության անդամների համար, սակայն մեր խնդրանքով դրանք փոխանցվեցին պարեկային ոստիկանությանը», — ասել է Գախարիան: