«Պատրաստ ենք ընդդիմության հետ խորհրդակցություններն սկսել նոր էջից»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ սահմանադրական փոփոխությունների օրինագիծը խորհրդարանի երրորդ ընթերցման քննարկումներից չի կարող վերադառնալ երկրորդին։
Խորհրդարանի խոսնակը վստահեցրել է, որ աշնանը սահմանադրական փոփոխությունները երրորդ լսմամբ կընդունվեն: «Ընթացակարգային, իրավական հնարավորություններ կան, որ կոնսեսուսի դեպքում փոփոխություններ կարող են լինել»,- հայտարարել է Կոբախիձեն: