«Եթե մենք ցանկանում ենք նախագահական ընտրություններին միասնական թեկնածու ունենալ, պետք է համապատասխան դաշտ լինի, սակայն, ցավոք, «Միացյալ ազգային շարժումից» ապակառուցողական են տրամադրված»,- այս մասին «Պալիտրանյուսի» եթերում հայտարարել է «Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդներից Գիգի Ուգուլավան:
Վերջինիս խոսքով, երբ վիրավորում են ու խոսում միասնության մասին, կասկածներ է առաջանում, որ այդ միասնությամբ հետաքրքրված չեն:
«Մենք միշտ բաց և պատրաստակամ ենք գործընկերների հետ խորհրդակցելու համար: Ցավոք, Վանի և Խոնի միասնական ընտրատարածքում մեր գործընկերները խորհրդակցությունների փոխարեն, որոշեցին վիրավորական արտահայտություններ թույլ տալ: Նման ձևաչափով հարաբերություններն անընդունելի եմ համարում»,- ասել է Ուգուլավան: