Լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, առ այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` կնոջ հետ մեկնել է ղարաբա-ադրբեջանական շփման գծի` Թարթառի և Աղդամի շրջաններ:
Ալիեւը հանդիպել եւ պարգեւատրել է ռազմական գործողությունների ժամանակ «աչքի ընկած» զինվորականների: Պարգևատրվողների շարքում է նաև պատերազմի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղի հյուսիսային Թալիշ գյուղի մարտերի ընթացքում, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին գլխատած զինծառայողը:
Հիշեցնենք, որ վերջինս Սլոյանի գլուխը ձեռքին շրջել էր ադրբեջանական գյուղերով, ինչը տեսանկարահանվել և տարածվել էր ադրբեջական սոցցանցերում:
Ալիեւի կողմից եզդի զինվորին գլխատողի պարգեւատրումը արտացոլող լուսանկարն են հրապարակել հայկական լրատվամիջոցները` «Պատմությունը կրկնվում է» վերտառությամբ: Հիշատակվում է տարիներ առաջ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում կացնահարած Ռամիլ Սաֆարովը, որին Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելուց հետո, Իլհամ Ալիևը պարգևատրել էր, բարձրացրել նրա զինվորական կոչումը, բնակարան նվիրել: