Պատգամավորները ստիպված կլինեն հետևել իրենց վարքագծին

 

Խորհրդարանականների վարքագիծը հնարավոր է վերահսկել  էթիկայի կանոնակարգով: «Վրաստանի խորհրդարանի պատգամավորների վարքագծի կոդեքս»  օրենսդրական նախագիծը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը:  Այն  հեղինակել են  խորհրդարանի նախագահ Դավիթ Ոսուփաշվիլին և  պատգավորներ Գուգուլի Մաղրաձեն, Թեդո Ջափարիձեն, Սերգո Խաբուլիանին, Գիորգի Գաչեչիլաձեն, Էկա Բեսելիան, Թամազ Ղաճեիշվիլին, Թամար Կորձաիան, Սոսո Դանելիան, Դավիթ Բերձենիշվիլին,  Բիձինա Բուջաբիձեն:

Այս պահի դրությամբ խորհրդարանականների էթիկայի վարքագիծը սահմանող որևէ մեխանիզմ գոյություն չունի:

Պատգամավորների  էթիկայի  արդեն մշակված օրենսգիրքը սահմանում է խորհրդարանականների կողմից մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների, ինչպես նաև  հանրային կարծիքի պաշտպանությունը։ Այն նաև ընդգծում է  հանրային ռեսուրսների բարեխղճորեն օգտագործումը, շահերի բախումներից խուսափելը, հանրային ծառայության մեջ  բարեխղճության պահպանումը, քաղաքավարությունը, բարեկիրթ վարվելաձևը, շփումը և այլն:

Խորհրդարանի անդամներին արգելվում է իրենց, կամ  կուսակցության համար ընդունել այնպիսի նվեր կամ աջակցություն, որը կարող է ազդել աշխատանքային պարտականությունների վրա: Եթե նվերի շուկայական գինը գերազանցում է 100 լարին, պատգամավորը  ստիպված կլինի  հայտարարագրել այն նվերների ռեեստրում:

Փաստաթուղթը կքննարկի և որոշում կընդունի արդեն հաջորդ գումարման  խորհրդարանը: Տտեղեկացնում է «interpressnews»-ը:

Թողնել պատասխան