Պատասխանատվություն հանուն պատասխանատվության

Ստորև ներկայացնում ենք հատված Աննա Դոլիձեի` «Դեպի անհայտ նավահանգիստ» գրքից: Աննա Դոլիձեն իրավաբանական գիտությունների դոկտոր է, ղեկավարել է Վրաստանում ամենահեղինակավոր իրավաբանական կազմակերպություններից մեկի` Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան: Հանդիսացել է Վրաստանի ՊՆ նախարարի տեղակալ, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի խորհրդարանական հարցերով քարտուղար, իսկ այժմ Վրաստանի արդարադատության գերագույն խորհրդի անդամ է:

Հոդվածում Դոլիձեն փորձում է պատասխաններ գտնել, թե ինչ պետք է աներ ընդդիմությունը Սաակաշվիլիին իշխանությունից հեռացնելուց հետո: Հոդվածը հրապարակվել է 2009 թվականին:

―――――――――――――――――――――――――――――――――――――――――――

Սպասելով հնարավոր բողոքի ակցիաներին, կամ դրանց պատրաստման ժամանակ, հարց է առաջանում, որին ընդդիմությունը հստակ պատասխան չունի. ինչպե՞ս է հաղթանակած ընդդիմությունը վարվելու Սահակաշվիլիի իշխանության արդեն նախկին անդամների հետ:

«Կավկասիա» հեռուստաընկերության եթերում փետրվարի 24-ի հաղորդմանը Նինո Բուրջանաձեի, Դավիթ Զուրաբիշվիլիի, Դավիթ Ուսուփաշվիլիի, Զվիադ Ձիձիգուրիի և Կախա Շարտավայի միասին հայտնվելը «Ռեզոնանս»-ի լրագրողին ստիպեց նույն հարցը տալ՝ եթերում նստած ընդդիմությունը հաղթելու դեպքում ինչպե՞ս է պատրաստվում վարվել իշխանության անդամների հետ, արդյոք օրակարգ կբերվի նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը, թե` ոչ: Այս հարցին ի պատասխան Զվիադ Ձիձիգուրին հնարավոր պատասխաններից ընտրեց ամենաչեզոքը՝ այդ հարցը պետք է դատարանը որոշի։ Զվիադ Ձիձիգուրին իրավացի է, եթե հաշվի չառնենք այն, որ դատարանն իր որոշումները կայացնելու ժամանակ առաջնորդվում է օրենքով, իսկ անհատական քրեական իրավական պատասխանատվության հարաբերակցության դեպքում, ինչպես նաև դրանից ազատելու հարցը, որոշում է օրենքը: Իսկ օրենքը ստեղծում է օրենսդիր մարմինը՝ Վրաստանի խորհրդարանը, որտեղ, ընդդիմության համար լավատեսական սցենարի իրագործման դեպքում, հենց այս քաղաքական առաջնորդներն են լինելու:

Այս մեխանիզմի օգտագործման նախադեպը սարերի ետևում չէ։ Եթե չլինեին «Չհիմնավորված գույքի առգրավման մասին» Վրաստանի խորհրդարանի կողմից 2004 թվականին ընդունված փոփոխությունները, Վրաստանի դատարանները չէին կարողանա առգրավել Շևարդնաձեի շատ չինովնիկների գույքը: Նույնը պետք է ասել գործընթացային համաձայնության վրացական տարբերակի մասին, որը Վրաստանի օրենսդրության մեջ ամրագրվել է խորհրդարանի միջոցով և հետագայում իրականացվել դատարանի կողմից::

Հետևաբար, հարցին՝ պատասխանատվության ինչպիսի միջոցներ կկիրառեք Սահակաշվիլիի իշխանության բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, պատասխանել, թե հարցը կորոշի դատարանը՝առնվազն բավարար չէ:

Որպես Վրաստանի քաղաքացի, այս հարցն ինձ էլ է հետաքրքրում և չեմ կարծում՝ անբնական լինի, որ իշխանության գալու հավակնություն ունեցող անձանց խնդրենք այս հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ու սկզբունքներն արտահայտեն: Ոչ վաղ անցյալը սրա համար էլ ավելի մեծ հիմք է տալիս՝ Սահակաշվիլիի իշխանության կողմից իրականացված ընտրական արդարադատությունը, երբ անհայտ սկզբունքների վրա հենվելով՝ որոշներին ձերբակալեցին և մի քանի տարով ազատազրկեցին (Մոլաշվիլի, Միրցխուլավա), որոշներն էլ իշխանությունում հայտնվեցին (Միխեիլ Մաճավարիանի, Զուրաբ Նողաիդելի, Բոկա Գաբաշվիլի), իսկ որոշներին ստիպեցին մեծ գումար վճարել և մոռացության մատնեցին (Կոբա Նարչեմաշվիլի, Կախա Թարգամաձե), Վրաստանի բնակչության համար դասեր քաղելու լավ օրինակ են:

Անձամբ ինձ համար, Նինո Բուրջանաձեի՝ ընդդիմադիրների կողքին հայտնվելն ավելի շատ հիմք է տալիս նման հարց տալու և այս հարցի պատասխանը նրանցից պահանջելու մինչև ընտրությունները: Հսկայական է Նինո Բուրջանաձեի պատասխանատվությունը երկրում տեղի ունեցեծ գործընթացների հարցում և, անձամբ ինձ համար, Սահակաշվիլիի իշխանության ամենաբարձր չինովնիկների ներդրումներին հավասար է: Տիկին Բուրջանաձեն մինչ Սահակաշվիլիի իշխանության վերջին ժամանակաշրջանը, այսինքն 2008 թվականի մայիսը, պահպանել է այն մարդասեր դեմքը, որը նա արդեն վաղուց էր կորցրել: Չեմ մոռանա, թե ինչպես էր այժմ մահացած Իրինա Էնուքիձեն խորհրդարանի խոսնակից հանդիպում պահանջում, և ինչպես Նինո Բուրջանաձեն չցանկացավ նրան Խորհրդարանի նիստին ներկա գտնվելու թույլտվություն տալ:

Նինո Բուրջանաձեի «ծառայությունների» թվին է պատկանում նաև նոյեմբերի 7-ի ցույցի ցրման արդարացումը, 2008 թվականի հունվարի 5-ի ընտրությունները ժողովրդավարական ճանաչելը և այն ռազմատենչ քարոզչության զարգացումը, որը մեզ հասցրեց օգոստոսյան պատերազմի: Պաշտոնից անձայն հեռանալու գինը՝ Ծկղնեթիում պետության սեփականությունը 1 լարիի դիմաց փոխանցելը, նույնպես չպետք է մոռանանք: Երբ այս ամենից հետո տիկին Բուրջանաձեն հայտնվում է այն քաղաքական գործիչների կողքին, ովքեր, իր այս վարքագիծը զգացել են իրենց վրա, բնական է, ընտրողին կանհանգստացնի հարցը. ի՞նչ սկզբունքով են մոտենլու այս նույն անձինք, միեւնույն իշխանության անդամների հետ:

Զվիա Ձիձիգուրիի և այլոց հարցին ուղիղ պատասխան չտալու մոտեցումը քաղաքագիտությունը հեշտությամբ է բացատրում: Իշխանության թուլացման ախտանիշերից մեկն էլ իշխող էշելոնների կազմալուծումն ու իշխող շրջանակների նեղացումն է: Ընդդիմադիր ուժերի նպատակն էլ կազմալուծմանն աջակցելն է՝ գնացողների համար դուռը բաց թողնելով: Մյուս կողմից, ընդդիմության առաջնորդները լավ գիտեն բնակչության վերաբերմունքը և գիտեն նաև, որ իրենց ուղիղ հայտարարությունը իշխանության առաջնորդների հեռանալու մասին, որով կհայտնեն իրենց հավատարմությունը, սիրով չի ընդունվի բնակչության կողմից: Հետևաբար նրանք ընտրում են կամ` լռությունը, կամ` հարցն ապագային հանձնելը:

Սակայն, որպեսզի հավատանք, որ օրվա ընդդիմությունն ավելի բարեհաճ կլինի իր ընտրողների նկատմամբ, քան իշխանությունը, իրենց գործողությունների մեջ նման վերաբերմունք պետք է տեսնենք հենց այսօր: Անձամբ ինձ համար անընդունելի է Կախա Շարտավայի հայտարարությունը՝ իշխանության խորտակման անհրաժեշտության մասին: Սա ցույց է տալիս, որ պարոն Շարտավան մեր օրենսդրության և Սահմանադրության հանդեպ նույն վերաբերմունքն ունի, ինչ իշխանությունը՝ սահմանադրական սկզբունքները գոյություն ունեն այնքան, քանի դեռ դրանք քաղաքականապես նպատակահարմար են:

Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանի երրորդ նախագահն է, ով ընդամենը հինգ տարի առաջ բնակչության հսկայական աջակցությամբ իշխանության եկավ և որին, նախկին երկու նախագահների նման, սպառնում է ոչ ընտրական մեթոդով իշխանությունից հեռացումը: Մեր ողջ նորագույն պատմության ընթացքում քաղաքական դավերում և  աղետալի իրադարձություններում մասնակցել են անձինք, ովքեր միշտ տարբեր դերերում են ներկայացել և ներկայանում են ջրբաժանի միևնույն կամ հակառակ կողմերում:

Միևնույն ժամանակ, «հասարակ» քաղաքացիները՝ ոստիկանները, զինվորները, լրագրողները, պրոֆեսորները, փորձագետները, ուսուցիչները, բյուրոկրատները և այլոք, Հաննա Արենդտի «Չարի տափակություն (Այքմանը Երուսաղեմում գլխավոր հերոսները, այսինքն մենք և մեր համաքաղաքացիները, սկզբից ևեթ համակարգի և նրա առաջնորդի ստեղծմանն ու այնուհետև նրա տապալմանն ենք աջակցում: Միևնույն ժամանակ, վրացական պետականության պատմության մեջ ոչ մի անգամ հանրությունը չի վերլուծել և չի էլ փորձել պատասխանատվությունն իր վրա վերցնել, ինչը` բավականին հարմարավետ դիրք է, քանի որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ամեն ինչում մեղքը բարդվում է սառցալեռան գագաթին հայտնվածի վրա և մենք բոլորս գործընթացից դուրս ենք գալիս զոհի, տկարի, սակայն ազնիվ նավակների դերերում:

Կոմունիստների դեպքում սառցալեռան գագաթը կոմունիստական կուսակցության առաջնորդներն են եղել, այնուհետև Գամսախուրդիան, ավելի ուշ` ամեն ինչի պատասխանատվությունը կրում են միայն Իոսելիանին և Կիտովանին, այնուհետև գալիս է լոզունգների ժամանակաշրջանը՝ Վրաստանն առանց Շևարդնաձեի և Վրաստանն առանց Սաակաշվիլիի: Սակայն բոլորս մոռանում ենք, որ նրանցից յուրաքանչյուրն առաջնորդի տակ հաստատված համակարգի մաս է և գործադիրի դիրքերում ենք եղել մենք ինքներս, մեր իսկ ընտանիքների անդամները, բարեկամներն ու ընկերները: Ոչ մի ավտորիտար ռեժիմ չի կարող գոյություն ունենալ առանց բնակչության հենքի և նրա համամասնակցության: Յուրաքանչյուր առաջնորդի համար, որով հիանում էինք, ինքներս ենք հենք ապահովել:

Հարկ է գիտակցել նաեւ, որ ինքներս ենք այս փոքր խմբին լուսանցքային դարձնում, որոնք ամեն անգամ փորձում են մեզ զգուշացնել ոչ ժողովրդավար միտումների մասին: Ոչ վաղ անցյալից մի քանի հարգված գիտնական, հանրային դեմքեր և «նոր ձախակողմյանների» եմ հիշում, ովքեր սկզբից ևեթ դարձել են հասարակության ցասման զոհը, քանի որ չէին արդարացնում «Վարդերի հեղափոխությունը»: Իսկ երբ կորցնում ենք պատրանքը, պատասխանատվությունը միայն մեկ անհատի և նրա մոտակա շրջանակներին ենք փոխանցում, մենք նորից շարունակում ենք հարմարավետ ապրել մեր բարեկամա-ընկերային, եղբայրա-տղայական Վրաստանում: Ժողովրդավարական պետության կառուցման ընթացքում քաղաքացիների մասնակցության կարևորության ու պատասխանատվությունը կիսելու հարցը չգիտակցելը աղետալի հետեւանքներով է հղի: Վրաստանում նման պետության հիմքեր դնելու համար, անհրաժեշտ է, որ Վրաստանի հանրությունը մտածի սրա մասին, քննարկում սկսի և վերլուծի այսօրվա իրավիճակում իր ներդրումը:

Հենց այս գործընթացի միջոցով Գերմանիայի դաշնային հանրապետությունը կարողացավ ազատվել այնպիսի ծանր բեռից, ինչպիսին ֆաշիզմն է: Ֆաշիզմի անմարդկային համակարգի ստեղծման մեջ Գերմանիայում ոչ մեկը միայն Հիտլերին չի մեղադրել: Հանրային քննարկումների, հետազոտությունների և ցավոտ իրավական գործընթացների միջոցով գերմանացի ժողովուրդը կիսել է Հիտլերի իշխանության կողմից իրագործված հանցագործություններում իր պատասխանատվությունը և այդ պատասխանատվության ծանր փորձության հիման վրա, ստեղծել է նոր, ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված պետություն: Չնայած այս գործընթացը միակողմանի չի եղել: Հիտլերի գործունեության ամենաաղետալի զոհերը հրեաներն են հայտարարվել, սակայն նույն գործընթացում ներգրավված են եղել նաեւ նրանք: Գերմանացի հրեա Հաննա Արենդտի քննադատական հոդվածները, որտեղ նա Գերմանիայի հրեական էլիտային մեղադրում է նացիզմի հզորացման և հրեաների ցեղասպանությանն աջակցելու մեջ, ահռելի քննարկում առաջացրեց հրեաների մոտ, որտեղ հետազոտում էին ցեղասպանության մեջ հրեաների պատասխանատվությունը և քննարկում ծավալում դրա շուրջ:

Վրաստանի, որպես պետության զարգացման լճացման գլխավոր պատճառը հենց այն է, որ Վրաստանի քաղաքացիներս փորձում ենք խուսափել այդ պատասխանատվությունից, ամեն ինչում մեղադրելով մեկ անհատի և դեռևս երբեք չենք դարձել հերթական ավտորիտար կառավարության ստեղծման մեջ մեր իսկ պատասխանատվության վերաբերյալ քննարկման մասնակիցներ: Հանրությունը պետք է պատրաստ լինի ճանաչել սեփական սխալները և իր մասին քննադատություներին սովորել ու ընտրված դեմքերին հասկացնել, որ այս հարցերը տաբու չեն:

Վերոնշյալ հեռուստատեսային հաղորդման ժամանակ հանրության ցանկությունը՝ թեմայի շուրջ քննարկում սկսել և պատասխանել պատասխանատվության վերաբերյալ հարցին, լավ է երևում, սակայն այս փորձը նորից արտահայտվում է սահմանափակ ձևով՝ «անհայտը» կարծում է պետք է հավաքել «Սաակաշվիլիի արմատների» մասին ցուցակ և ընդունված զանգերին դրանում վստահեցնել: Չնայած, հասկանում է նաև այն, որ նման «արմատների» վերաբերյալ զրույցը կարող է մեզ շատ հեռուն տանել: Մի կողմից արմատների հաշվարկը կարող է երկար լինել, իսկ մյուս կողմից, այնտեղ կարող են հայտնվել իր մոտ մարդկանցից շատերը՝ ներառյալ իր եղբայրը, որի ընկերությունը մի ժամանակ «Սաակաշվիլի» անվամբ խմիչք էր արտադրում:

Նախկին իշխանություններին հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելը տարբեր կերպ կարող է տեղի ունենալ:

Լյուստրացիայի օրենքը հնարավորություններից մեկն է, որը տարբեր ֆորմատներով իրագործվել է Արևելյան Եվրոպայի մի քանի երկրում: Լեհաստանում «Ազգային հիշատակության ինստիտուտում» ստեղծվել և հրապարակվել է կոմունիստական ռեժիմի աշխատակիցների ցուցակ, Չեխիայում դա հանձնարարվել է հատուկ կառույցի, որը գաղտնի գործողություններով երաշխիք է ստեղծել առ այն, որ կոմունիստ չինովնիկները չեն վերադառնա բարձր պաշտոնների: Կարծում եմ, որ լյուստրացիայի մասին օրենք կարող է ընդունվել նաև Վրաստանում: Ոչ թե նրա համար, որ Վրաստան պետության առջև մեծ վտանգ է կանգնած, քանի որ կոմունիստական ռեժիմի ժամանակ առաջատար պաշտոններ զբաղեցրած անձինք նորից երկրի կառավարմանը կվերադառնան: Հազվադեպ դեպքերից զատ, նրանց մեծամասնությունը երկար ժամանակ է որ հեռացված են քաղաքական կյանքից և բոլոր այլ վտանգների համեմատ, որոնք կանգնած են վրաց պետականության առաջ, այս հարցը կարևոր չէ: Օրենքի ընդունումն անհրաժեշտ  այլ բանի համար. Վրաստանում պետք է սկսի պատմական իրադարձությունների ըմբռնման, վերլուծության հանրային գործընթաց և այս իրադարձությունների պատասխանատվություն կրելու վերաբերյալ քննարկում:

Քրեական, իրավական միջոցներ է համարվում ոչ ժողովրդավար իշխանությունների կողմից հայտարարված ինքնաներումը, երբ հետագա պատասխանատվությունից խուսափելու նպատակով, հնարավոր հանցագործությունների համար համաներում է հայտարարվում իշխանություն լինելու ժամանակ, կամ նույնիսկ ընդդիմադիր ուժերի հետ նախնական պայմանավորվածության արդյունքում իշխանափոխությունից հետո իրականացված համաներումը:

Արգենտինայի «Կեղտոտ պատերազմի» ժամանակ իրականացված հանցագործությունների հետ կապված գործընթացներն այս տեսանկյունից առավել հետաքրքիր են, չնայած իշխանափոխության հետ մեկտեղ հայտարարված համաներման համար բավարար է վերադառնանք Վրաստանի ոչ վաղ անցյալ և հիշենք նախագահ Շևարդնաձեի համար հայտարարված անձեռնմխելիությունը: Միևնույն հնարավորությունների թվին են պատկանում որոշ բարձրաստիճան չինովնիկների քրեաիրավական պատիժը (Նյուրնբերգի և Տոկիոյի դատավարությունները և Հարավսլավիայի ու Ռուանդայի տրիբունալները), հետաքննչական հանձնաժողովի ստեղծումն ու կատարած քաղաքական հանցագործությունների խորացված վերլուծության հրապարակումը (Արգենտինական հանձնաժողով) և այլն: Այսօր, հանրության մոտ ճիշտ այս մեթոդներով պետք է խոսակցություն ծավալվի Վրաստանի պարագայում նպատակահարմար ուղու վերաբերյալ, այն մասին, թե ո՞ր մեթոդի կիրառումն ավելի օգտակար կլինի Վրաստանի հանրության և պետության զարգացման համար:

Սաակաշվիլիի իշխանության անդամների ամբողջությամբ համաներումն անթույլատրելի ու չարդարացված է, քանի որ ապագա կառավարության ու հասարակության մեջ սա ավելի կխորացնի անպատժելիության սինդրոմի զգացողությունը և չի նպաստի բնակչության համար օրենքի գերակայության հաստատմանը: Իշխանությունից բոլորին պատժելը գործնականորեն անհնար կլինի, քանի որ, մի կողմից, ինչպես Շևարդնաձեի դեպքում, խաղաղ իշխանափոխության համար հնարավոր է անհրաժեշտ լինի որոշ անձանց անձեռնմխելիություն և համաներման խոստում, մյուս կողմից, որոշ ներկայացուցիչներ, Նինո Բուրջանաձեի նման կփորձեն հակառակ նավում ժամանակավորապես հաստատվել, ինդուլգենցիա ստանալ, իսկ մնացածներին օրինակի համար պատժելը նման կլինի Սահակաշվիլիի կողմից իրականացված ընտրական արդարադատության կրկնությանը:

Ամենակարևորը, մարդկանց որոշ խմբերի առանձնացումը և ողջ պատասխանատվությունը նրանց վրա բարդելը Վրաստանի բնակչության մեջ կամրապնդի այն սովորությունը, որով անպատասխանատու կերպով է մոտենում քաղաքական գործընթացներում իր դերին և զերծ մնում այդ պատասխանատվության զգացողությունից:

Ելնելով այս սովորությունից և նրանից, որ անհրաժեշտ է բնակչության զգալի մասին  սովորեցնել այս պատասխանատվությունը ստանձնելը, ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովի գործընթացի օգտագործումն ամենանպատակահարմարն է: Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովն ավտորիտար ռեժիմի ժառանգությունից հաղթահարման մեթոդներից մեկն է, որն առաջին անգամ ընդունել են Հարավաֆրիկյան հանրապետությունում, Ապարթեյդական ռեժիմին պարտության մատնելուց և իշխանությունում առաջին ժողովրդավարական կառավարություն կազմելու ժամանակ:

1977 թվականի օգոստոսի 18-ին ոստիկանությունը ձերբակալեց Սթիվեն Բիկոյին՝ Նելսոն Մանդելայի բանտարկության ժամանակ Հարավային Աֆրիկայի հանրապետությունում ընդդիմադիր շարժման ամենախարիզմատիկ առաջնորդներից մեկին: Սեպտեմբերի 12-ին նրան գտան Պրետորիայի բանտի բանտախցերից մեկի հատակին՝ մերկ, խոշտանգումների ենթարկված վիճակում: Նրա սպանությունը Հարավային Աֆրիկայում Ապարթեյդական ռեժիմի կողմից իրագործած հանցագործությունների ցուցակում միայն մեկն էր։ Այն 5 ոստիկանները, որոնք խոշտանգումներով սպանել էին Բիկոյին, 20 տարի անց համաներման համար դիմել են Հարավաֆրիկյան ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովին:

Հանձնաժողովը ստեղծվել է 1995 թվականին, համաներում և հաշտեցում ճշմարտության փոխարեն սկզբունքով: Հանձնաժողովը ստեղծվել է քաղաքական շատ նպատակների հասնելու համար. մի կողմից նրա համար, որ չսկսվեր ռևանշիստական գործընթաց նախկին սպիտակամորթ իշխանական դասի հանդեպ, մյուս կողմից, որ պատժի վտանգի ակնկալիքով հանրապետության սաղմնային ժողովրդավարությունը պարտության չմատնի տարբեր, մինչ այդ եղած իրավապահ և անվտանգության մարմիններում աշխատող ուժերին: Եվ ամենակարևորը, որ տեղի չունենան այնպես էլ դասային և ռասսայական սկբունքով բաժանված հասարակության` է՛լ ավելի խորը առճակատումներ, հաղթահարված պետք է լինի «Ատելության, վախի, մեղադրանքի և վրեժխնդրության ժառանգությունը»: Հանձնաժողովի առջև ելույթ էին ունենում տուժածները, նրանց ընտանիքների անդամները, վկաներ և իրենք՝ մեղավորները, ովքեր փաստերի և սեփական մեղադրանքի մասին ճշմարտության փոխանցմամբ և անկեղծ պատմություններով վերակառուցում էին աղետալի անցյալի իրական պատմությունը, որպեսզի բոլորը տեսնեին իրենց դերն այս պատմության ձեւավորման մեջ` ապագայում նման իրավիճակի կրկնությունը բացառելու համար:

Այս հանրային քննարկման, վերանայման և ապաշխարության գործընթացը ստեղծել է նոր, ապագայի վրա կենտրոնացած միացյալ հասարակություն: Մեր հասարակության առանձնահատկություններից ելնելով, անցյալի հանցագործությունները հաղթահարելու համար ճշմարտության և հաշտեցման այս գործընթացն ամենաընդունելին է: Ցուցակներ կազմելու և դատական պրոցեսների ճանապարհով եթե գնանք, հաճախ պարզ կդառնա, թե ինչպես են զարգացել գործընթացներն անցյալում, որ դատավորը և ինքը՝ ցուցակ կազմողը պետք է զբաղեցնեն մեղադրյալի աթոռը: Նման գործընթացները հասարակության կողմից օրինականության որակավորում չեն ունենա և հետևաբար, չի կարող նրա արդյունքների իրացում տեղի ունենալ:

Վրաստանի բնակչության սակավության իրողությունից և ավանդական կառույցների առկայությունից ելնելով, հարկադրված խմբերի միջև միշտ կգտնվեն ընկերական, ընտանեկան կամ բարեկամական կապեր, ինչն ընդհանրապես կարող է մեզ ստիպել ձեռք քաշել պատասխանատվության բաժանումից: Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովի նախաձեռնությամբ, այնպես էլ հակադրված և բաժանված հասարակության միացման և հաշտեցման հնարավորություն կտրվի միայն՝ իր վերաբերյալ ցավալի ճշմարտություն լսել կարողանալու եւ այդ ցավը կիսելու պարագայում: Եթե պետականության կյանքն իրոք ցանկանում ենք նոր էջից սկսել, ապա այս գործընթացը չպետք է սկսվի Սաակաշվիլիի իշխանությունից հեռանալուց հետո, այլեւ Վրաստանի անկախությունից ի վեր, քանի որ շատ խնդիրներ, որոնց բախվում ենք այսօր, գալիս են հենց այնտեղից, որ 1990 թվականից տեղի ունեցած մի շարք գործընթացների համար մինչ օրս էլ պատասխանատվություն չենք կրել:

Օրինակ, Զվիադ Ձիձիգուրին, իր քաղաքական հայացքների համար մի քանի անգամ բանտարկվել է: Նա այն հարյուրավոր մարդկանց թվին է պատկանում, ում տարիներ շարունակ, 1992-2003 թվականներին, Շևարդնաձեի իշխանության իրավապահ մարմիններն ապօրինաբար բանտարկում, խոշտանգում և վիրավորում էին։ Վրաստանի քաղաքացիներն այս հարցին պատասխան չեն տվել, հատկապես թե ովքեր են եղել այն մարդիկ, որոնք իրագործել են այդ հանցագործությունները: Առանց որևէ տրամաբանության, նրանցից որոշները միացան Շևարդնաձեի և այնուհետև Սաակաշվիլիի կառույցներին, իսկ նրանցից ոմանք դարձան նույն համակարգի զոհը: Էդուարդ Շևարդնաձեն անձամբ այս հանցագործություններից բոլորի հեղինակն ու պատվիրատուն չէր: Այդ գործողությունները ծրագրում և իրագործում էին աշխատակիցներ, որոնց միջև, մեր բնակչության ցածր թվաքանակի և կառուցվածքից ելնելով, թերեւս նաև մեր ընկերները, սանիկներն ու հարևանները եւս եղել են: Վրաստան պետությունը չի կարողանա զարգանալ, եթե մեկ անգամ և ընդմիշտ նման գործողությունների անկեղծորեն չնայի ու չճանաչի ինքն իրեն: Ճշմարտության և հաշտեցման գործընթացներով, դա կարող է տեղի ունենալ ցավոտ, սակայն կառուցողական և արդյունավետ:

Ոչ ժողովրդավար իշխանությունը ժողովրդավարով հաջողությամբ փոխարինելու համար անհրաժեշտ է, որ նոր իշխանությունն իրեն տարբերի հին ռեժիմի մշակույթից և սովորություններից: Սաակաշվիլիի իշխանության հիմնական սխալը հենց այն էր, որ նա չցանկացավ, կամ, ինչ-որ մանր պատճառներով, չիրականացրեց դա: Սակայն երբ գա նոր իշխանությունը, նրա առջև անպայման հարց կդրվի. ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա նախկին իշխանությունների կողմից իրականացված հանցագործությունների և նրանց հեղինակների հանդեպ: Նախկին կառավարությունների սխալները չգիտակցելը, այս հարցի անտեսումը, կամ ավելի տարերայնորեն, մոտակա քաղաքական նպատակներից ելնելով որոշումը, դրանց հեղինակների համար նորից կրկին ծանր հետեւանքներ կունենա:

Բացի ամեն ինչից, ինչպես անցյալում, հիմա եւս` Վրաստանի բնակչության կողմից դա կընկալվի որպես «Ռոբեսպիերի սինդրոմի» հերթական շարունակություն, երբ ահռելի բողոքի ցույցերի ալիքը կոչնչացնի նրան, ում որոշ ժամանակ առաջ իշխանության էր բերել: Այդ պատճառով, երկարաժամկետ և կայուն ժողովրդավարություն հաստատելու շահերից է բխում, որ առաջնորդների հետ մեկտեղ, մենք՝ ընտրողներս, մտածենք քաղաքական գործընթացներում մեր սեփական պատասխանատվության մասին, և որ քաղաքական առաջնորդներն այս հարցի վերաբերյալ մեզ անկեղծ և ազնիվ քննարկում առաջարկեն: Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովը սրա համար ամենալավ միջոցը կլինի:

Աննա Դոլիձե
Ապրիլ, 2009

Թողնել պատասխան