Վրաստանի Պաշտպանության նորանշանակ նախարար Լեւան Իզորիան իր ղեկավարած գերատեչությունում նախատեսում է վերակազմակերպում և օպտիմալացում իրականացնել:
Այս մասին հայտարարել է Իզորիան` նշելով, որ արդյունավետ գործունեության հասնելու համար առավելություն կտրվի բարձր որակավորում ունեցող կադրերին:
Նա խոսել է նաև ՊՆ նոր ռազմավարության ստեղծման մասին, հատուկ ուշադրություն դարձրել Վրաստանի ՆԱՏՕ-ի ադամակցությանը:
ՊՆ-ի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Վախտանգ Կապանաձեն դրական գնահատելով նախարարի հաղորդագրությունները, ասել է. «լավ է, որ առաջին իսկ հանդիպման ընթացքում արտացոլվեցին այն ուղղություններն ու նպատակները, որ պիտի իրականացվեն հետագա աշխատանքում: Ողջունելի է նաեւ միասնական ընտանիք ստեղծելու վերաբերյալ նախարարի դիրքորոշումը: Սա անհրաժեշտություն է յուրաքչյուր զինվորականի համար»:Ասել է Կապանաձեն` հույս հայտնելով, որ նոր նախարարի հետ միասին մեծ հաջողությունների կհասնեն: