«Պաշտպանիր Սահմանադրությունը» շարժումը հնարավոր է բողոքի ակցիաներ սկսի Վրաստանի տարբեր շրջաններում:
Այս մասին հայտարարել է «Պետությունը ժողովրդի համար» կուսակցության առաջնորդ Նիկա Մաճուտաձեն: Նրա խոսքով՝ Սահմանադրության այն նախագիծը, որն առաջարկում է իշխանությունը, անընդունելի է․ «Մեկ կուսակցության համար իշխանությունը զավթելու գործիք է»:
«Մենք չենք պատրաստվում երկրի գլխավոր օրենքի համար սկսած արդար պայքարը դադարեցնել: Երկու օրից կհանդիպենք դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, քննարկումներ կունենանք Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ: Հնարավոր է, որ զանգվածային ցույցեր սկսենք՝ պահանջելով պահպանել գործող Սահմանադրությունը»,- հայտարարել է Մաճուտաձեն: