Սեպտեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքեջից, այցի շրջանակում նախատեսվում են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում որտեղ հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջը ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևին: