
Թբիլիսիի «Ախմետելի թատրոնի» մետրոյի կայարանի հարակից տարածքում մի խումբ առևտրականներ բողոքի ցույց են անցկացրել:
Նրանք նշել են, որ շուկաներում Թբիլիսիի քաղաքապետարանի առաջարկած տարածքներում հնարավոր չէ աշխատել․ Տաղավար տեղադրելու համար առևտրականը ստիպված կլինի 50 լարի վճարել: Նրանք պահանջում են պարտքերը փակելու նպատակով երկարաժամկետ վարկեր ստանալ, հակառակ դեպքում սպառնում են շարունակել բողոքի ակցիաները:
Հիշեցնենք՝ Թբիլիսիի քաղաքապետարանի Վերահսկողության գործակալության ներկայացուցիչները օրեր առաջ «Ախմետելի թատրոն» մետրոյի կայարանի հարակից տարածքից հանել են առևտրականների տաղավարները: Նշված տարածքում մաքրման աշխատանքներ է իրականացրել «Թբիլսերվիսգրուպ» գործակալությունը: