Պետական անվտանգության ծառայության 2017 թվականի զեկույցում, որը ներկայացվել է խորհրդարանին, ուշադրություն է դարձվել մի քանի կարևոր հարցերի, այդ թվում նաև երկրում ահաբեկչության դեմ պայքարին:
Տվյալների համաձայն, 2017 թվականին ՊԱԾ-ը հայտնաբերել է Վրաստանում ապրող օտարերկրյա ուսանողական խմբերի, որոնք սոցիալական ցանցերի միջոցով վտանգավոր հայտարարություններ են արել։ Նշվում է, որ այդ անձինք Վրաստանի և վրաց հասարակության հետ պատմական, էթնիկ, կրոնական և մշակութային կապեր չունեն, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ դյուրին է դառնում ահաբեկչական կազմավորումների ծայրահեղական գործողությունների ծավալվելը:
Նշված անձանց նկատմամբ ՊԱԾ-ի կողմից տարվել է օրենսդրությամբ սահմանված համապատասխան գործողություններ:
Զեկույցի համաձայն, Վրաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության աջակիցների թիվը և նրանց ազդեցությունները զգալիորեն նվազել է: