
Վրաց hայտնի օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեն Մոնտե Կառլո օպերային թատրոնի բեմից հաջողված պրեմիերայից հետո քննադատել է Վրաստանի դատախազությանը՝ անդրադառնալով իր նկատմամբ ընթացող հետաքննությանը։
«Իավնանա» (օրորացային) հիմնադրամի հիմնադիր, համաշխարհային բասը հեգնանքով է խոսել այդ հետաքննության մասին։ Սա նրա առաջին հանրային մեկնաբանությունն է։ Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք, որ Պաատա Բուրճուլաձեն մեղադրվում է իր ղեկավարած հիմնադրամի փողերի յուրացման մեջ։
Մի քանի ամիս առաջ քաղաքական բեմից հեռացած բասը վերադարձել է մեծ օպերային բեմերին: