Պաատա Բուրճուլաձեն քաղաքականությունը լքելու մասին դեռ որոշում չունի: Այս մասին ասել է «Պաատա Բուրճուլաձե –Պետությունը ժողովրդի համար» դաշինքի առաջնորդներից Դավիթ Ջանդիերին: Նրա խոսքով, կուսակցության ներսում այս պահին քննարկումներ են ընթանում, տեղի կունենա նաև վերակազմակերպում: Այս օրերին կուսակցության առաջնորդները քննարկում են հետագա անելիքները: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք օպերային հայտնի երգիչը, ով քաղաքականություն մտավ ընտրություններից առաջ, կուսակցությունը լքելու մասին դեռ որոշում չունի: Հայտարարել էԴավիթ Ջանդիերին: Նրա խոսքով, կուսակցությունը մեծ ռեսուրս ունի եւ կկենտրոնանա երիտասրդների սերունդ ընդունելու վրա:
Ջանդիերիի խոսքով, կուսակցությանը տեղի են ունենում բանակցություններ, կուսակցության մեջ տեղի կունենա վերակազմակերպում եւ այն ուղղված կլինի դեպի ուժեղացումը: Մի քանի օրվա ընթացքում կուսակցության առաջնորդների միջեւ ներքին խոսակցություններ են ընթանում, թե ինչպիսին պիտի լինի կուսակցության ապագան, ակտուալ է նաեւ մենեջմենտում փոփոխություններ մցնելու հարցը: Պաատա Բուրճուլաձեն դեռեւս չի կայացրել որոշում կապված կուսակցությունը լքելու հետ: » Հայտարարել է Դավիթ Ջանդիերին: Նրա խոսքով, կուսակցությունը մեծ ռեսուրս ունի: Ջանդիերիի խոսքով, Բուրճուլաձեի կուսակցության հիմնական ռեսուրսը դա երիտասարդ կադրերն են, որոնց կուսակցություն է բերել Պաատա Բուրճուլաձեն: Ինչ վերաբերում է դաշինքին, Ջանդիերին նշել է, որ այդ հարցում եվս որոշում դեռեւս չեն կայացրել:
Հիշեցնենք, Վրաստանում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհդարանական ընտրությունների նախնական տվյալներով, համամասնական ցուցակով դաշինքը հավաքել է ձայների 3,45 տոկոսը՝ չհաղթահարելով 5 տոկոսանոց բարիերը: