Վրացական երազանքի առաջնորդներից Թամար Չուգոշվիլին բացառում է իր թեկնածության քննարկումը Վրաստանի Խորհրդարանի ղեկավարի պաշտոնում: «Կվիրիս պալիտրա»-ին տված հարցազրույցում նա ասել է, թե ապագայում պարզ կդառնա իր հետ կապված զարգացումները: Ինչ վերաբերում է ընտրություններին և դրա արդյունքներին՝ Չուգոշվիլին կարծում է, որ ավելի լավ կլիներ, եթե նոր Խորհրդարանը լիներ բազմակուսակցական, սակայն սա հասարակության ընտրությունն է, և այս դեպքում ավելի լավ է, քան, եթե օրինակ ներկայացված լիներ միայն երկու կողմ։ Այդ պարագայում, ըստ քաղաքական գործչի, քաղաքական գործընթացների բեւեռացման հավանականությունը ավելի մեծ կլիներ: Չուգոշվիլին կարծում է, որ միանձնյա որոշումներ չեն կայացվելու, այդ թվում նաև նախագահի ընտրության կարգի վերաբերյալ: Ամեն ինչ պետք է որոշվի բոլոր կողմերի համաձայնությամբ եւ սուբյեկտիվ հետաքրքրություններ չեն լինելու: