Սադախլոյի սահմանային անցակետում, մաքսավորները զննման արդյունքում չհայտարարագրված ոսկի և արծաթ են հայտնաբերել` 885.7 գրամ ընդհանուր քաշով: Վրաստանի հարկային ծառայության տեղեկատվության համաձայն` առգրավված ապրանքի մաքսային արժեքը կազմել է 30,982 լարի: Գործն այժմ վարում է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը:
Չհայտարարագրված ապրանք են հայտնաբերել նաև Կազբեգիի անցակետում: Զննման արդյունքում հայտնաբերվել է 48,2 լիտր ալկոհոլային խմիչք: