«Չինական կողմի հետ պայմանավորվել ենք, որ մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը կհասնի մինչև 1 միլիարդ դոլարի»,- հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեն, ով աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում:
Արվելաձեն ներկա է եղել նաև առաջին փոխվարչապետ Դիմիտրի Քումսիշվիլիի և Չինաստանի փոխվարչապետ Վանգ Յանգի հանդիպմանը:
Նախարարի տեղակալի հայտարարությամբ՝ կողմերը պայմանավորվել են, որ մայիսի 13-ին ստորագրված ազատ առևտրի համաձայնագիրը կաջակցի Վրաստանի և Չինաստանի միջև առևտրի աճին:
«Բանակցությունները երկու կողմի ջանքերով ավարտվել են ռեկորդային կարճ ժամանակում՝ 7 ամսում: Հանդիպմանը կողմերը համաձայնել են անել ամեն բան՝ համաձայնագիրը մինչև ընթացիկ տարվա ավարտը վավերացնելու համար»,- հայտարարել են նախարարությունից: