«Դեռեւս ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ, հանգիստ եղեք»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ պատասխանելով կառավարությունում սպասվող կադրային փոփոխությունների մասին հարցին:
«Փոփոխությունները սովորական երեւույթ են: Ես դեռեւս չեմ պատրաստվում հեռանալ: Դեռ շատ կարեւոր գործեր պետք է իրականացնենք, հանգիստ եղեք: Երկիրը կայունության կարիք ունի, ամեն ինչ լավ կլինի»,-հայտարարել է վարչապետը:
Հիշեցնենք՝ վերջին ժամանակահատվածում վրաստանյան լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում էին կառավարությունում հնարավոր փոփոխությունների հարցը։